Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Խրատներ, խորհուրդներ

15 խորիմաստ ցիտատ. tert.am

15 խորիմաստ ցիտատ. tert.am

1. Անհաջողությունները կրկին սկսելու հնարավորություն են՝ պարզապես արդեն ավելի խոհեմաբար:

Հենրի Ֆորդ

2. Եթե խնդիրը կարելի է լուծել, ապա չարժե դրա համար անհանգստանալ: Եթե խնդիրն անլուծելի է, անհանգստանալն անիմաստ է:

Դալայ Լամա

3. Նույնիսկ, եթե դուք շատ տաղանդավոր եք և մեծ ջանքեր եք գործադրում, միևնույն է, որոշ արդյունքների համար ժամանակ է անհրաժեշտ. դուք չեք կարող մեկ ամսից երեխա ունենալ, նույնիսկ, եթե միանգամից 9 կնոջ ստիպեք հղիանալ:

Ուորեն Բաֆեթ

4. Բախտը կյանքում գոնե մեկ անգամ ծեծում է յուրաքանչյուր մարդու դուռը, սակայն նա այդ պահին նստած է լինում մոտակա գարեջրատանը և ոչ մի թակոց չի լսում:

Մարկ Տվեն

5. Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք շատ շուտ ենք թևաթափ լինում: Հաջողության հասնելու ամենաճիշտ ուղին միշտ ևս մեկ անգամ փորձելն է:

Թոմաս Էդիսոն

6. Անձամբ ես սիրում եմ սերուցքով ելակ, բայց ձուկը, չգիտես՝ ինչու, նախընտրում է որդեր: Այդ իսկ պատճառով՝ ձկնորսության գնալիս, մտածում եմ ոչ թե այն մասին, թե ինչ եմ սիրում ես, այլ այն մասին, թե ինչ է սիրում ձուկը:

Դեյլ Կառնեգի

7. Առավոտյան արթնանալիս՝ հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ պետք է անեմ»: Գիշերը քնելուց առաջ հարցրու. «Ի՞նչ եմ արել»:

Պյութագորաս

8. Աղքատ, անհաջողակ, դժբախտ և անառողջ մարդը նա է, ով հաճախ է օգտագործում «վաղը» բառը:

Ռոբերտ Կիյոսակի

9. Ծերերը երիտասարդներին հաճախ խորհուրդ են տալիս խնայել փողերը, սակայն դա վատ խորհուրդ է: Մի՛ կուտակեք մանրադրամներն, այլ ծախսեք ձեր կարիքները հոգալու վրա: Մինչև 40 տարեկան դառնալս, ես կյանքում նույնիսկ մեկ դոլար չեմ խնայել:

Հենրի Ֆորդ

10. Ես ուզում եմ դա, նշանակում է՝ կլինի:

Հենրի Ֆորդ

11. Ես պարտություններ չեմ կրել, այլ պարզապես գտել եմ 10 000 միջոց, որոնք չեն գործել:

Թոմաս Էդիսոն

12. Ծանր աշխատանքը կուտակված հեշտ գործերն են, որոնք չեք արել այն ժամանակ, երբ պետք է անեիք:

Ջոն Մաքսվել

13. Առաջ ես ասում էի. «Հույս ունեմ, որ ամեն ինչ կփոխվի»: Հետագայում հասկացա, որ ամեն ինչ փոխելու համար միայն մեկ բան է անհրաժեշտ՝ որ ես ինքս փոխվեմ:

Ջիմ Ռոն

14. Դասը, որ ես քաղել եմ, և որին ամբողջ կյանքս հետևում եմ, այն է, որ պետք է փորձել, փորձել ու կրկին փորձել և երբեք չհանձնվել: Ռիչարդ Բրենսոն

15. Արա այսօր այն, ինչ մյուսները չեն ուզում անել և վաղը կապրես այնպես, ինչպես մյուսները չեն կարող:

Ջարեդ Լետո

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. fishki.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ